Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:18 12-10-2021

Ռուսաստանը Ղրղզստանից Տաջիկստան է տեղափոխել Սու-25-եր

Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հաղորդել է Ղրղզստանի ռուսական «Կանտ» ավիաբազայից Սու-25 գրոհային չորս ինքնաթիռների վերատեղակայման մասին Դուշանբեի մոտակայքում գտնվող «Գիսար» օդանավակայան:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա արվել է աֆղանական սահմանի մոտ անցկացվող «Փոխազդեցություն-2021» ՀԱՊԿ զորավարժություններին այդ ինքնաթիռների մասնակցության նպատակով: Մասնավորապես, Սու-25-ի անձնակազմերը կմշակեն պայմանական թշնամու որոնում և ոչնչացում:

Զորավարժությունների ընթացքում Սու-25-ը օդային աջակցություն կտրամադրի մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին՝ ուսումնառազմական ​​խնդիրների կատարման ժամանակ:

Ամենից շատ դիտված