copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:15 12-04-2022

Վարչապետ Փաշինյանն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը հաջողություններ է մաղթել Արմեն Փաբուխչյանին կարևոր աշխատանքում և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարության արդյունավետության աստիճանը կբարձրանա:

«Սովորաբար նման դեպքերում մենք նոր նախարարին նշանակում ենք, հին նախարարին ճանապարհում, շնորհակալություն հայտնում կատարված աշխատանքի համար: Գիտեք, որ այս պարագայում մենք մի փոքր այլ, անսովոր կամ նույնիսկ աննախադեպ իրավիճակ ունենք: Եվ ես պիտի ուղիղ ու անկեղծ ձեզ ասեմ, որ չափազանց ցավում եմ իրադարձությունների նման զարգացման համար: Ե՛վ մարդկայնորեն, և՛ բարոյական, և՛ քաղաքական առումով տեղի ունեցածն անձամբ ինձ համար շատ ցավալի իրադարձություն է: Գիտեք, որ 44-օրյա պատերազմից հետո, ես առաջարկել եմ պարոն Փիլոյանին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, վստահել եմ այդ պաշտոնը, և մենք այս ընթացքում աշխատել ենք ու ունեցել փոխադարձ հարգալից վերաբերմունք: Բայց կարծում եմ՝ պետք է հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո օրենքի գերակայությունը միայն վերնագիր պիտի չլինի, օրենքի առաջ բոլորի հավասարությունը միայն վերնագիր պիտի չլինի, և ի վերջո այդպես է և այդպես էր նաև այս իրադարձություններից առաջ: Հույս ունեմ, որ բոլորս այս ուղերձը շատ հստակ և ուղիղ ենք ընկալում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հասկանալի է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ մի տեղ բարեկեցության շատ բարձր մակարդակ չկա: «Առավել ևս՝ մենք մի երկիր ենք, որն ունի աղքատության, սոցիալական բարդությունների խնդիրներ և ընդհանրապես՝ անվտանգային սուր մարտահրավերներ: Մենք պետք է հասկանանք, որ մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է շատ մեծ ջանքեր գործադրել, այո, նաև անցնել շատ մեծ զրկանքների ճանապարհով, որպեսզի կարողանանք մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները լուծել, պետական կառավարման համակարգում առկա խնդիրները լուծել, վերջինիս արդյունավետությունը բարձրացնել, և ի վերջո՝ մեր ծառայությունը մեր ժողովրդի առաջ ավելի ու ավելի արդյունավետ դարձնել: Կարծում եմ, որ այսօվա հիմնական ուղերձը սա պիտի լինի:

Պարոն Փամբուխչյան, և՛ Ձեզ, և՛ նախարարության ամբողջ աշխատակազմին ուզում եմ հաջողություն մաղթել: Եվ նաև ցանկանում եմ ասել, որ այնուամենայնիվ օրենքի գերակայությունից խոսում ենք, եկեք անմեղության կանխավարկածի մասին չմոռանանք, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ցանկացած մարդ անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս կանխավարկածով էլ առաջնորդվենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ աղբյուրի՝ Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ մեծ վստահության համար և հավաստիացրել, որ ջանք ու եռանդ չի խնայելու՝ արդարացնելու նրա և հասարակության սպասումները: «Ես այս նախարարությունում նորեկ չեմ, ամբողջ ծավալով տիրապետում եմ աշխատանքներին և առաջնահերթություններին: Ձեր թույլտվությամբ ուզում եմ նշել, որ իմ պաշտոնավարման ընթացքում առաջնորդվելու եմ կառավարության և քաղաքական թիմի որդեգրած օրակարգով ու արժեքներով»,- նշել է Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարարը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը