Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:51 12-04-2022

Երևանի քաղաքային իշխանության պատվիրակությունը Վրաստանում քննարկում է համագործակցության խորացման հարցեր

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հրավերով պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պատվիրակության կազմում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Պաշտոնական այցի առաջին օրը երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գեորգի Տկեմալաձեի հետ:

Կարևորելով երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև գործակցության շարունակականությունը՝ Լևոն Հովհաննիսյանն ու Գեորգի Տկեմալաձեն նկատել են, որ հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հնարավորություն ունի: Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքների խնդիրները միանման են, կողմերն առանձնակի կարևորել են փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև Թբիլիսիի կառավարման կենտրոն՝ տեղում աշխատանքներին ծանոթանալու նպատակով, ինչպես նաև կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք ցանցի մեկնարկային հանդիպմանը, որի շրջանակում Թբիլիսին տիտղոսը կհանձնի Մեքսիկայի Խալիսկո նահանգի մայրաքաղաք Գվադալախարային:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012թ.-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակել էր Երևանը:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի