copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:57 21-04-2023

Համագործակցության խորացման համատեքստում գնահատվել է ՀՀ-ում առաջիկայում Կանադայի դեսպանատան բացումը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ապրիլի 21-ին խորհրդարանում հյուրընկալել են Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչներ Իվո Բալինովին, Փոլ Բելայլին եւ Հովհաննես Մարգարյանցին:

Հյուրերը պատգամավորների հետ քննարկել են ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված Ռազմավարական ծրագրի շրջանակում 2023-2024 թվականների Գործառնական ծրագրի մշակման ընթացքը:

Քննարկմանը պատգամավոր Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանում տարբեր ոլորտներում նոր գիտելիքների ու առաջատար երկրների փորձի կիրառման անհրաժեշտություն կա: Այդ համատեքստում պատգամավորը տեղեկացրել է` կա որոշում ուժեղացնելու նաեւ խորհրդարանի վերահսկողական կարողությունները: Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչ Փոլ Բելայլն էլ իր խոսքում կարեւորել է նախորդ տարի հայ խորհրդարանականների` Կանադա կատարած այցն ու նշել, որ ներկայումս մշակվող Գործառնական ծրագրում ընդգրկվել են Հայաստանի պատգամավորների` Օտտավայում արած առաջարկները:

«Կանադայից վերադարձել ենք գիտելիքներով ու դրական հիշողություններով»,- հանդիպմանը նշել է Գեւորգ Պապոյանն ու հայտնել, որ կանադական փորձն այսօր հաջողությամբ կիրառվում է Հայաստանի ԱԺ-ում:

Անդրադարձ է եղել նաեւ հայ-կանադական հարաբերություններին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը բարձր է գնահատել Լաչինի միջանցքի փակման ու ԼՂ արգելափակման ընթացքում Կանադայի պառլամենտի կոչերը, ընդունած միջնորդություններն ու կազմակերպած քննարկումները:

Երկու երկրների միջեւ համագործակցության խորացման համատեքստում կողմերը մեծ ձեռքբերում են համարել Հայաստանում առաջիկայում Կանադայի դեսպանատան բացումը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում