Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:47 09-04-2022

Ուկրաինական ճգնաժամը կլուծվի մարտի դաշտում. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թվիթերում գրել է, որ ուկրաինական ճգնաժամի ելքը կորոշվի մարտի դաշտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս պատերազմում հաղթանակը տրվելու է մարտի դաշտում: Հավելյալ 500 միլիոն եվրոն ճանապարհին է։ Զենքի մատակարարումները կհարմարեցվեն Ուկրաինայի կարիքներին»,- ասել է նա։

Գործակալությունը նշում է, որ Եվրամիության ղեկավարները նախկինում հայտարարություններ չեն արել հակամարտության քաղաքական լուծման նկատմամբ ռազմական հաղթանակի առաջնահերթության մասին։