copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:48 09-12-2021

Կլուծվի Ադրբեջանից բռնագաղթածների բնակապահովման հարցը․ Կառավարության հերթական որոշումը

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց, այն մասին, որ ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից 1 492 400 000 դրամ կհատկացվի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած ու ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) տրամադրելու համար։

Այդ գումարի շրջանակում ԲԳՎ-ներով կապահովվեն Երևանի Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականները, քանի որ Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող ընտանիքներին այդ նպատակով 2020 թվականի պետական բյուջեով հատկացվել էր 1 869 895 000 դրամ։

Այս ծրագրով կառավարությունը ծրագրում է ավարտել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց մշտական օթևանով ապահովելու ծրագիրը Երևան քաղաքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ