Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:51 09-04-2022

Պարտնյորները Հայաստանում Արցախի դրոշն են պղծում. քաղաքագետ

Ադրբեջանին հույս են տալիս, որ կարող են Հայաստանին ստիպել ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու դրանով ռուսներին դուրս մղեն ու թուրքական աշխարհի ճանապարհը բացվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ինչու պղծեցին Արցախի դրոշը

Իրավիճակը պարզ կերպով վերլուծենք։

Արեւմուտքը Ռուսաստանի համար երկրորդ ճակատ է ուզում բացել։ Ամենալավ թեկնածուն մեր տարածաշրջանն է, թալիբներից հույս չկա այս պահին: Սա հասկանալի ցանկություն ու բնական շահերի վրա հիմնված սովորական քաղաքականություն է' բոլորն այդպես կվարվեին։

Դրա համար պետք է իրավիճակ ստեղծել։ Ադրբեջանին հույս են տալիս, որ կարող են Հայաստանին ստիպել ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու դրանով ռուսներին դուրս մղեն ու թուրքական աշխարհի ճանապարհը բացվում է։ Բրյուսելում շոու են կազմակերպում, մինչ այդ Ադրբեջանին դրդում Արցախում խորանալ։ Նպատակը. ստեղծել կոնֆլիկտ եւ Ռուսաստանին ու Թուրքիային էլ ներքաշել դրա մեջ։ Սխեման պարզ է։ Նման կերպ Ուկրաինայում են վարվել։ Դրա տեխնոլոգիայի մասին ավելի ուշ կգրեմ։

Բայց ինչպես Ուկրաինայում, այդպես էլ Հայաստանում, պետք են տեղական պարտնյորներ ունենալ։ Այս ծրագրի շրջանակում պարտնյորները Հայաստանում Արցախի դրոշն են պղծում։ Սա Արցախից հրաժարվելու տեղական տրամադրությունը զոնդաժ անելու, Ադրբեջանին ոգեւորելու ու նաեւ նրա համար պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք ստեղծելն է. "Հայաստանը Արցախն իր մասն է համարում ու խախտում է Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները"։

Հիշենք, որ երբ հայտնի անձն Արցախում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, Ադրբեջանը դա համարեց պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք' casus belli, քանզի բանակցությունների համար էլ թեմա չկա։ Նորից հիշենք, որ այսօրվա դրոշ վառողներն էին հենց այդ թեզն առաջ տանում, որ Արցախը Հայաստանի մարզ է ու Արցախում, պատերազմական գոտում, անկարգություններ էին հրահրում, Հայաստանում էլ հակաարցախյան տրամադրություններ սերմանում։

Երկու դեպքում էլ նպատակը պատերազմ հրահրելն ու դրա համար թշնամուն լեգիտիմ հիմքեր ստեղծելն էր ու է»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն