copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:28 08-04-2022

Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, ինչպես նաև ազատ ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների մարզչական շտաբներին՝ քննարկելով մարզաձևում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, hանդիպմանը մասնակցել են ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանն ու Էդգար Ենոքյանը:

«Քննարկվել են հուզող բոլոր հարցերը, և ԿԳՄՍ նախարարի տեղակալի հավաստմամբ՝ ստացել իրենց պատասխանները. «Որևէ անհասկանալի բան այլևս չի մնացել: Այո՛, կան որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, բայց դրանք նույնպես լուծման վերջին փուլում են: Մնում է միայն ֆինանսների ավելացման խնդիրը, որովհետև եթե մենք գնում ենք դեպի օլիմպիական խաղեր՝ մեդալների ակնկալիքով, պետք է պատրաստ լինենք նաև գումար ծախսել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Կարեն Գիլոյանի խոսքով՝ հարցեր կան, որոնք վաղուց արդեն լուծվել են, հարցեր կան՝ լուծվել են մի քանի օր առաջ, որոշներն էլ հիմա են լուծվում՝ փուլ առ փուլ. «Հիմա մենք՝ մեր հերթին, ֆեդերացիան՝ իր հերթին, պետք է հասկանանք, թե ինչպես ենք լուծելու հավելյալ ֆինանսների հարցը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ վիտամինների ձեռքբերման գործընթացն ավարտված է. դրա համար 12 մլն դրամ է հատկացվել. «Մնացել է՝ իրենք որոշակի գործընթաց իրականացնեն, պարզապես գնան դեղատուն և գնեն: Գումարը կա, ձևը մշակված է: Ծանրամարտի ֆեդերացիան, օրինակ, վաղուց արդեն ստացել և օգտագործում է դեղորայքը, հավելումներն ու վիտամինները»:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ըմբիշների մարզահագուստի խնդրին, ովքեր Եվրոպայի առաջնությանը մասնակցել են ֆեդերացիայից ստացված մարզահագուստով: Կարեն Գիլոյանն ասում է՝ ըմբիշները պետական մարզահագուստը չեն ստացել, քանի որ պետությունն անորակ հագուստ այլևս չի ընդունում: Որակյալ հագուստի ձեռքբերման համար էլ արդեն մրցույթ է կայացել, բարձր որակի հագուստ է ձեռք բերվել և այժմ Հայաստան տեղափոխվելու ճանապարհին է:

«Ինչ վերաբերում է ըմբիշների ամսական վճարներին և թոշակներին, ապա Կարեն Գիլոյանի խոսքով՝ բոլոր այն մարզիկները, ովքեր ապահովել են անհրաժեշտ արդյունքներ, օրենքով սահմանված կարգով՝ առանց մեկ օր ուշացման, ստացել են իրենց գումարները»,- հայտնել են նախարարությունից և հավելել, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 2022 թվականի ֆինանսավորումը 338 մլն 320 հազար դրամ է կազմում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին