copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:20 08-04-2022

Pink Floyd-ն ու «Boombox»-ը Ուկրաինային նվիրված երգ են ձայնագրել

Բրիտանական Pink Floyd կուլտային խումբը, Դեվիդ Գիլմորի և Նիկ Մեյսոնի մասնակցությամբ, YouTube-ում տեղադրել է ուկրաինական «Boombox» խմբի ֆրոնտմեն Անդրեյ Խլևնյուկի հետ ձայնագրված երգը։
Երգը կոչվում է Hey Hey Rise Up և նվիրված է ուկրաինական պատերազմին։ Սա Pink Floyd-ի առաջին օրիգինալ երգն է 1994 թվականի Division Bell ալբոմից հետո։
Guardian թերթին տված հարցազրույցում նրանք ասել են, որ խմբի անդամները վերամիավորվել են՝ պատերազմը դադարեցնելու համար: Գիլմորն ասել է, որ տեսել է Խլևնյուկի Instagram-ի հրապարակումը, որտեղ նա հրացանը ձեռքին Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ է:
«Շատ դժվար և զայրացնող բան է հետևել մեծ տերության աներևակայելի խելահեղ, անարդար հարձակմանը՝ անկախ, խաղաղ և ժողովրդավարական երկրի վրա»,- ասել է նա:
Գիլմորը նշել է, նա Ուկրաինայում ապրող հարազատներ ունի, և լավ է հասկանում այդ երկրի ցավն ու տառապանքը։
Երգի վաճառքից ստացված հասույթը կուղղվի պատերազմի պատճառով անտուն մնացած ուկրաինացիների կարիքներին։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից