Երեկ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գրասենյակում ավարտական դիպլոմներ է հանձնել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի 5-րդ հոսքի սաներին։ Մինչև դիպլոմները հանձնելը Սարգսյանը նաև ողջույնի խոսք է ասել, ապա պատասխանել քաղաքական դպրոցի ուսանողների հարցերին։ Դիպլոմներ են ստացել 3 տասնյակից ավելի ուսանողներ։