Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:47 05-04-2022

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից հատուցում ստացողը չի կարող ստանալ զինվորական կենսաթոշակ. նախագիծն ընդունվեց

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Խաչատրյանն ասաց, որ «տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: Սույն մասով սահմանված 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում»:

«Պետական կենսաթոշակի» մասին օրենքի համաձայն՝ եթե անձը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից ստանում է հատուցում, չի կարող ստանալ զինվորական կենսաթոշակ, իսկ համանման կարգավորում նախատեսված է պարգևավճարների համար նույնպես։

«Գործող կարգավորումների համաձայն՝ մարտական գործողությունների ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած լինելու հիմքով հիմնադրամից հատուցում ստացող անձը չի կարող ստանալ միաժամանակ հաշմանդամության կենսաթոշակ, այն նախատեսված չէ աշխատանքային կենսաթոշակների համար»,- ասաց Խաչատրյանը։

Նախագիծը հինգ կողմ և երկու դեմ ձայներով ընդունվեց։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը