copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:55 05-04-2022

ԱՄՆ-ը մարտ ամսին հիպերձայնային հրթիռ է փորձարկել. CNN

Միացյալ Նահանգները մարտի կեսերին հաջողությամբ հիպերձայնային հրթիռ է փորձարկել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրին, որը ցանկացել է անանուն մնալ։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով, հիպերձայնային հրթիռն արձակվել է B-52 ռմբակոծիչից, որն օդ է բարձրացել արևմտյան ափի բազաներից մեկից։ Աղբյուրն ընդգծել է, որ սա Lockheed Martin ընկերության կողմից մշակված նման հրթիռի առաջին հաջող փորձարկումն է։
Հեռուստաալիքի զրուցակիցը չի բացահայտել փորձարկումների մանրամասները՝ նշելով միայն, որ հրթիռի հեռահարությունը 300 մղոն է (մոտ 482 կիլոմետր), իսկ բարձրությունը՝ 65 հազար ֆուտ (մոտ 20 կիլոմետր)։
Փորձարկումներն, ըստ CNN-ի, իրականացվել են մի քանի օր անց այն բանից հետո, երբ ՌԴ-ն հայտարարեց ուկրաինական պատերազմում իր «Կինժալ» հիպերձայնային հրթիռի կիրառման մասին: Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ, փորձարկումը գաղտնի է պահվել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Եվրոպա կատարած այցի ժամանակ «լարվածության սրում» թույլ չտալու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ