copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 07:43 05-04-2022

Հա­կա­նի­կո­լա­կան կոն­սո­լի­դա­ցի­ան Ար­ցա­խի փրկու­թյան ու ՀՀ-ում պե­տու­թյուն ունե­նա­լու կոն­սո­լի­դա­ցիա է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ապրիլի 5-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հրավիրում են հանրահավաք։ «Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։ Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։ Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։ Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։ Այս ընթացքը պետք է կասեցնել»,- ասված է խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ:

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խոսքերով, այս հանրահավաքը փաստացի ՝ ՀՀ-ի ու Արցախի ներկա պետականազրկման գործընթացներին դիմագրավելու օրակարգ ունի: «Մի երկրում, ուր դավադիր պատերազմից հետո հանրության մի զգալի մասը չգնաց ընտրություններին, իսկ գնացողների մի շոշափելի մասը ընտրեց ներկա կապիտուլ յանտին, դա հեշտ գործ չէ։

Սակայն թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը պետք է հասկանան, որ հականիկոլական կոնսոլիդացիան հակաադրբեջանական կոնսոլիդացիա է, Արցախի փրկության ու ՀՀ-ում պետություն ունենալու կոնսոլիդացիա է, հայի՝ հայ մնալու և ոչ թե գաղթական դառնալու կոնսոլիդացիա է, ուստի այլընտրանք չկա։ Օրակարգը շատ հստակ է. կա՛մ Նիկոլը երկիրը կպետականազրկի ու Արցախը երկրորդ արարով կհանձնի Ադրբեջանին, կա՛մ մենք, նաև մեր դաշնակիցների աջակցությամբ, սակայն առաջնահերթ մեր կամքի ու ջանքի զորու, կունենանք պետություն, որը սպասարկու չէ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Ղևոնդյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել