copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:06 05-04-2022

Սպիտակ տունը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է «ամիսներ» տևել

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ երկրի իշխանությունների կարծիքով՝ Ուկրաինայում հակամարտությունը կարող է «ամիսներ» տևել։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հաջորդ փուլը կարող է ամիսներ կամ ավելի երկար տևել»,- ասել է Սալիվանը:
Նա նաև նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը կարող է ձգձգվել։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ պետք է ամեն ինչ անել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին իր հերթին նշել էր, որ Վաշինգտոնը հույս ունի, որ Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցները կփոխեն երկրի ղեկավարության ծրագրերը և կդադարեցնեն հակամարտությունն Ուկրաինայում։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
23:13 Հայացքների մենամարտ. Արման Ծառուկյանն ու Ռուֆին դեմ առ դեմ հանդիպել են UFC 331-ից առաջ
23:42 Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել. Ոսկանյան