copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 19-06-2023

Գերմանիայի կանցլերը չի բացառում, որ ուկրաինական հակամարտությունը կարող է երկար տևել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի բացառում, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է երկար տվել։ Ինչպես փոխանցում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը, այս մասին Շոլցն ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք պատրաստվում ենք դրան և դրա հիման վրա ճշգրտում ենք մեր քաղաքականությունը»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

Ստոլտենբերգն իր հերթին նշել է, որ հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Ուկրաինային մոտեցնել կազմակերպությանն անդամակցելուն։ Նրա խոսքով՝ հակահարձակման ժամանակ ուկրաինացիները որքան շատ տարածքներ կարողանան ազատագրել, այնքան ավելի ամուր կլինեն նրանց դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ արդար խաղաղությունը չի կարող նշանակել հակամարտության սառեցում։ Նա ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեմ է Ուկրաինայում հակամարտության սառեցմանը եւ Ռուսաստանի պայմաններով համաձայնագրերի ստորագրմանը։

«Մենք բոլորս ցանկանում ենք այս պատերազմի ավարտը, բայց արդար խաղաղությունը չի կարող ներառել հակամարտության սառեցում եւ Ռուսաստանի կողմից թելադրված համաձայնագիր»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել