Ներքին 4 տարի առաջ - 19:22 04-04-2022

Ի՞նչ նպատակով է Հյուսիսային պողոտայում տնակ հայտնվել

Oragir.news-ը հայտնել էր, որ այսօր` կեսօրից Հյուսիսային պողոտայի սկզբնամասում տնակ էր հայտնվել։ Ավելի ուշ պարզեցինք, որ տնակը տեղադրվել է «Եվրատեսիլ 2022»-ում Հայսատանի ներկայացուցչի`Ռոզա Լինի հետ հանդիպումների, միջոցառումների կազմակերպման և այլ միջոցառումների համար: Տեղում գտնվող աշխատակցից, որը այդպես էլ չներկայացավ:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք թույլտվություն ունե՞ն հետիոտների համար նախատեսված վայրում տնակ դնել և որքա՞ն ժամանակ է մնալու, սակայն ոչ մի պատասխան չստացանք: Սկզբում մեզ ասացին, որ քիչ անց նախագծի PR խումբը կմոտենա և կպատասխանի հարցերին, բայց քիչ հետո եկած երիտասարդները, ովքեր նույնպես չներկայացան, այդպես էլ կոնկրետ պատասխան չտվեցին:

«Մենք պատասխանատու չենք, միայն կարող ենք ասել, որ այստեղ Եվրատեսիլի հետ կապված հանդիպումներ, միջոցառումեր են լինելու»: Նրանցից ոչ ոք չցանկացավ խոսել տնակի տեղադրման մանրամասների մասին`հիմնավորելով, թե պատասխանատու չեն որևէ տեղեկության տարածման համար:

Մինչ երեխաներն իրենց ծնողների հետ լուսանկարվում էին տնակի առջև, տնակի «հեղինակները» հեռվից հիանում էին իրենց արած աշխատանքով:

Մենք այդպես էլ չկարողացանք ճշտել`կա՞ թույլտվություն, թե՞ ոչ, բայց կարելի է ենթադրել, որ Հ1-ին առանձնապես թույլտվություն պետք չէ, իրենք այնքան հզոր են, որ միանգամից կարող են բոլոր ճանապարհները բացել, բոլոր հարցերը լուծել: Այսպիսով Հ1-ի Հայաստանը վերջապես կարողացավ արտացոլել իրական Հայաստանի պատկերը:

Ամենից շատ դիտված

23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
14:00 Երբ կբացվեն ռուսական շուկայի դռները. 3 վարկած
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
19:41 Արտահոսքեր առանց պատասխանատուի․ Փաշինյանի հայտարարությունը և անձնական տվյալների խնդիրը
20:11 Հավկիթի մեծության կարկուտ՝ Հայկավան գյուղում
19:28 Վարչական դատարանը բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
15:00 Ձեր երեխաներին դաստիարակելը Ձեր պարտականությունն է. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ հետևորդին
16:28 Մտքումս կերպար էի ստեղծել. Օլյա Հակոբյանն առաջին անգամ խոսել է Աբելից բաժանվելու պատճառների մասին