copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:21 04-04-2022

Վրաստանի ԱԳ նախարար է նշանակվել Իլյա Դարչիաշվիլին, Դավիթ Զալկալիալին ԱՄՆ-ում դեսպան է նշանակվել

Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է երկրի ԱԳՆ ղեկավար։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Դավիթ Զալկալիալին դարձել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Խոսելով Զալկալիանիի Վաշինգտոնում դեսպան նշանակվելու մասին, նախարարների կաբինետի ղեկավարը նշել է, որ նա 30 տարվա դիվանագիտական ​​աշխատանքի փորձ ունի։ ԱՄՆ-ը Վրաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերն է, և կառավարության նպատակը Վաշինգտոնի հետ հարաբերությունները նոր մակարդակի տեղափոխելն է, ասել է Ղարիբաշվիլին։
Իլյա Դարչիաշվիլին կառավարության վարչակազմը ղեկավարում է 2021 թվականի մարտից։ Նախկինում նա եղել է Լեհաստանում Վրաստանի դեսպանը, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ, Քաղաքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն և տնօրենի առաջին տեղակալ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ