Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 11:42 03-04-2022

«Կա՛ ապագա»-ից փախչողները

Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան առաջ, երկու հազար մարդ՝ խոշոր գրություններով պաստառներ պարզած, ակցիա է իրականացնում: Այս մարդիկ Ամերիկայից չեն պահանջում արդարություն Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի, ռազմական բախումների և հայաթափվող գյուղերի համար: Ոչ էլ բողոքում են Հայաստանի սահմաններից ներս խուժած թշնամու ագրեսիայի դեմ՝ աշխարհի լռությունն ու անտարբերությունը շարժելու նպատակով: Այս մարդիկ Գրին քարտ շահածներն են, որ տագնապում են այն մտքից, թե չլինի այնպես՝ հանկարծ հերթ չհասնի իրենց՝ դեսպանատանը ընդունել-զրուցելու համար գնալուց առաջ, քանի որ ժամկետը ավարտվում է աշնանը: Հնարավոր է, որ կորցնեն բաղձալի երկիր տեղափոխվելու հնարավորությունը, և հորդորում են արագացնել: Այս մարդիկ սեփական երկրից, իշխանավորների խոստացած «Կա՛ ապագա»-ից փախչողներն են:

Իսկ նույն Երևանում հազարավոր մարդիկ պատրաստվում են հավաքվել Ազատության հրապարակում՝ որպեսզի խուսափելու ելք գտնենք այդ պատուհաս ու օրհասից, անապագայից: Որպեսզի «Կա՛ ապագա»-ն փախուստ տա մեզանից, կամ հանկարծ չնկնենք այն ապագայի մոջ, որ ուրվագծել և միս ու արյուն են տալիս իշխնավորները: Ապագա՝ աներթ, անուղի, անժամանակ, առանց Արցախի, առանց Հայաստանի դեռ չգիտենք որքա՞ն տարածքների և հնարավոր պետականության կորստի ու ինքնության ոչնչացման:

Նույն քաղաքում երկու հավաք ու հանրահավաք ուղղված ապագային, ոչ թե հանուն, այլ ընդդեմ: Երկու բոլորովին տարբեր, հակադիր բևեռներ ընդվզում են՝ հանկած չգա ապագան: Մեկը՝ երկրից փախչող, մյուսը՝ որ երկիրը չփախչի: Ապագայից հեռացողներ և ապագան մեզնից հեռացնողներ: Սա է մեր նեկայի մեջ երևացող իշխանավորների այն ապագան, որի մեջ դառնալու ենք անցյալ: Ապագայում՝ անցյալ, որտեղ դու չես պատմելու, պատմելու են քո մասին: Ապագա, որտեղ ոչ թե հիշողություն ես ունենալու, այլ դառնալու ես հիշողություն: Որտեղից փախչում են Գրին քարտով, իսկ ովքեր Գրին քարտ չունեն և չունեն փախչելու հնարավորություն, ստիված են փախուստի մատնել նույն «Կա՛ ապագա»-ն:

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան