Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:11 30-03-2022

Իտալիայում ձերբակալել են օլիգարխ Ուսմանովի բացառիկ Maybach-ը. այն վարել է նաև Պուտինը

Իտալիայի իշխանություններն ընդլայնել են ռուս օլիգարխ Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները։ Նախկինում բռնագրավվել էր Սարդինիայում գտնվող նրա վիլլան, իսկ այժմ կալանքի տակ է հայտնվել նոր գույք, մասնավորապես՝ 2018 թվականի արտադրության Mercedes-Maybach S650 Guard զրահապատ ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Corriere della Sera թերթը։
Mercedes-Maybach S650 Guard-ը պաշտպանված է VR10 ստանդարտով, այսինքն՝ կարող է դիմակայել դիպուկահար հրացանի և նռնակի պայթյունից գնդակոծմանը։
Ալիշեր Ուսմանովը օգտագործում էր Maybach-ը Սարդինիայում գտնվելու ժամանակ։ Ավելին, լրագրողները պարզել են, որ հենց այս մեքենան է վարել նաեւ Վլադիմիր Պուտինը՝ հանգստի նպատակովւ իտալական կղզի կատարած գաղտնի ուղեւորությունների ժամանակ։ Սարդինիան մեծ ժողովրդականություն է վայելում մեծահարուստ ռուսների շրջանում:
Բացի Mercedes-Maybach S650 Guard-ից, ձերբակալվել է Ուսմանովի 17 մլն եվրո արժողությամբ բնակելի համալիրը Պևերո ծովածոցի ափին, և այն սպասարկող վեց ավտոմեքենա։ Իտալիայում օլիգարխի սառեցված ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցել է 66 միլիոն եվրոն։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի