copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:18 29-03-2022

Ուկրաինայի ԱԳ նախարարը գործընկերներին խորհուրդ է տվել բանակցությունների ժամանակ «ոչինչ չուտել և չխմել»

Այսօր Ստամբուլում բանակցությունների մեկնարկից առաջ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան բոլորին, ովքեր պատրաստվում են բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, խորհուրդ է տվել ոչինչ չուտել և չխմել, հնարավորության դեպքում խուսափել մակերեսներին դիպչելուց։ Այս մասին Կուլեբան խոսել է «Ուկրաինա 24» լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ երեկ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել են ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի և մարտի սկզբին ռուս-ուկրաինական բանակցությունների այլ մասնակիցների թունավորման մասին։ Ոմանք, այդ թվում՝ ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները, թերահավատորեն էին վերաբերվում հնարավոր թունավորման մասին հաղորդագրություններին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում