Արտաքին 4 տարի առաջ - 11:56 29-03-2022

Ստամբուլում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև

Ստամբուլում բանակցություններ են ընթանում Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։ Սրանք առաջին դեմ առ դեմ բանակցություններն են մարտի կեսերից ի վեր: Սպասվում է, որ երկրների ներկայացուցիչները կքննարկեն մարդասիրական հարցերը և կփորձեն բանակցել հրադադարի շուրջ։ Բանակցությունների նախորդ մի քանի փուլերն անցկացվել են տեսակապով։
Բանակցություններն ընթանում են Ստամբուլի Դոլմաբահչե պալատում։ Դրանք փակ են լրագրողների համար։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ուկրաինական հեռուստաալիքների եթերում հայտարարել է, որ Կիևի նվազագույն ծրագիրը «մարդասիրական խնդիրների լուծումն է»։
«Առավելագույն ծրագիրը՝ կրակի դադարեցումն է: Մենք մարդկանց, հողերի և ինքնիշխանության առևտուր չենք անում: Մեր դիրքորոշումը երկաթբետոնե է»,- ասել է Կուլեբան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Դոլմաբահչե պալատ։ Ելույթ ունենալով Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների առջև, նա կոչ է արել հրադադար հաստատել՝ նշելով, որ ռազմական գործողությունների շարունակվելը ոչ մեկին ձեռնտու չէ։ Էրդողանը նաև հույս է հայտնել, որ բանակցությունները կոնկրետ արդյունքների կհանգեցնեն։
ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ Ստամբուլում, ռուս-ուկրաինական բանակցությունների վայրում է գտնվում նաև ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը