83 տարեկան հասակում մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, հաղորդում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեին։ Քաղաքական գործչի մահվան մասին տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է հանգուցյալի որդին՝ Զաուր Մութալիբովը։ ԽՍՀՄ փլուզումից հետո Մութալիբովը դարձավ Ադրբեջանի Հանրապետության առաջին նախագահը (1991-1992թթ.), իսկ հետո հրաժարական տվեց Ադրբեջանի ժողովրդական ճակատի ճնշման ներքո։