copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:50 27-03-2022

Աֆղանստանում թալիբները տղամարդկանց և կանանց համար զբոսայգիներ այցելելու տարբեր օրեր են սահմանել

Աֆղանստանում թալիբները տղամարդկանց և կանանց համար զբոսայգիներ այցելելու առանձին օրեր են սահմանել, հաղորդում է Aamaj News գործակալությունը՝ հղում անելով բարեվարքության և արատների կանխման նախարարության հրամանին։
«Կանայք կարող են հանգստի և ժամանցի վայրեր այցելել կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին, իսկ տղամարդկանց համար նախատեսված են չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերը»,- ասվում է փաստաթղթում։ Կանայք «կարող են զվարճանալ զբոսայգիներում՝ հիջաբ կրելու պայմանով, ծածկելով գլուխը, պարանոցը և մազերը», ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Կանանց պարտավորեցնում են նաև «ձեռնպահ մնալ անծանոթ մարդկանց հետ շփումներից»։
Տղամարդկանց ցուցվում է հանգստյան օրերին հասարակական վայրեր այցելելիս զինվորական համազգեստ և զենք չկրել։ Այս կանոնները խախտելու դեպքում զբոսայգիների տնօրինությունը կենթարկվի պատասխանատվության, նման դեպքերը բողոքարկման ենթակա չեն, հայտարարել է նախարարությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը