copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:29 25-03-2022

Պուտինը ցանկանում է ուկրաինական քաղաքների հետ վարվել Գրոզնիի նման, բայց նա միևնույնն է չի կարողանա հաղթել. Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ իր երկիրը զգալիորեն կավելացնի Ուկրաինա զենքի մատակարարումները, որպեսզի օգնի նրան պաշտպանվել իր ագրեսիվ հարևանից՝ Ռուսաստանից, սակայն Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանելու մասին խոսք չկա։
Ջոնսոնի խոսքով, երկնքի փակումը նշանակում է, որ բրիտանական օդուժը ստիպված կլինի խոցել ռուսական ռազմական ինքնաթիռները, սակայն ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր ուղիղ հակամարտութնա գնալու պատրաստ չէ։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև հայտարարել է առաջիկայում Բուլղարիայում բրիտանական զորքերի տեղակայման, ինչպես նաև Լեհաստանում և Էստոնիայում բրիտանական զորախմբի կրկնապատկման մասին։
Միևնույն ժամանակ, Ջոնսոնը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի՝ միջուկային զենքի կիրառման մասին խոսակցությունները պարզապես միջոց են ուշադրությունը շեղելու այն բանից, թե կոնկրետ ինչ զենքեր և ինչպես են կիրառում ռուսական զորքերը Ուկրաինայում։
Գագաթնաժողովից հետո BBC-ի Newsnight-ի եթերում Բորիս Ջոնսոնն ասել է, որ ամենևին էլ լավատես չէ այն հարցում, որ Պուտինը խաղաղություն է ուզում:
Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը համոզված է, որ Ուկրաինան կհաղթի այս պատերազմում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը