Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:56 24-03-2022

Ուկրաինա ներխուժումն ընդգծում է Վրաստանին աջակցելու անհրաժեշտությունը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարներն այսօրվա գագաթնաժողովում կքննարկեն ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, որոնց սպառնում է Ռուսաստանը։

«Ես ակնկալում եմ, որ դաշնակիցներն այսօրվա հանդիպմանը իրենց աջակցությունը կհայտնեն գործընկերներին, որոնք գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ, այդ թվում, իհարկե, Վրաստանին։ Վրաստանն իրավունք ունի ընտրելու իր ուղին: ՆԱՏՕ-ի դաշնակիցները երկար տարիներ աջակցել են Վրաստանին՝ օգնելով նրան իրականացնել բարեփոխումներ, արդիականացնել պաշտպանական և անվտանգային ինստիտուտները։ Իսկ դաժան ներխուժումն Ուկրաինա միայն ընդգծում է Վրաստանին աջակցելու անհրաժեշտությունը»,- ասել է Ստոլտենբերգը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել