Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:49 24-03-2022

ԱՄՆ նախագահը Եվրոպա այցը սկսել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հանդիպումով

Միացյալ Նահանգների նախագահը մարտի 23-ին Եվրոպա այցը սկսել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հանդիպումով։ Ջո Բայդենը մտադիր է հանդիպման ընթացքում քննարկել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային հետագա պատասխան գործողությունները։
Նախագահն արդեն ժամանել է Բրյուսել։ Մարտի 24-ին այստեղ նախատեսված է ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողով՝ նվիրված ռուսական ներխուժման շուրջ հարցերին։
Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով կդիմի ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովի մասնակիցներին։
Բայդենը կմասնակցի նաև G7-ի հանդիպմանը և Եվրամիության գագաթնաժողովին։
Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահը կմեկնի Վարշավա։ Մարտի 26-ին նա կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Կողմերը մտադիր են քննարկել Ուկրաինային ռազմական ու հումանիտար օգնություն տրամադրելու հարցը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել