Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:19 24-03-2022

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պարապուրդի է մատնվել. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«ԱԺ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 10-ին ձեւավորված 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը պարապուրդի է մատնվել․ շուտով կլրանա հանձնաժողովի ձեւավորման 2 ամիսը, սակայն ընդամենը 3 նիստ է եղել, այն էլ՝ ընթացակարգային։ Այսինքն՝ բուն պատերազմին չեն հասել։ Մինչդեռ ապրիլյանի հանձնաժողովն ամեն շաբաթ նիստ էր անում։ Չնայած լուրերին, թե ընդդիմության բոյկոտն է փաստի առջեւ կանգնեցրել ՔՊ-ին, որովհետեւ այլեւս անիմաստ են համարում հանձնաժողովի գործունեությունը, քանի որ միայն իշխանությունից կազմված հանձնաժողովի եզրակացությունը որեւէ մեկը լուրջ չի ընդունի, սակայն մեզ վստահեցնում են, որ նման խնդիր չկա։

Հանձնաժողովի նախագահն անդամներին փոխանցել է, որ փորձագետների հետ են աշխատում հրավիրյալների հերթականության, հարցաշարերի մշակման եւ այլ տեխնիկական հարցերի վրա, երբ պատրաստ լինի աշխատակարգը, նիստեր կհրավիրվեն։ Բայց անգամ իշխանական պատգամավորներն են տարակուսած այս դանդաղումից։ Եթե ապրիլի 4-օրյա պատերազմի ուսումնասիրությունը մեկուկես տարի պահանջեց, ապա 20 թվի պատերազմի մասշտաբները, բնույթը, ծավալը, որն առնվազն տասն անգամ ավելի է, թերեւս 15 տարի կպահանջի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել