Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:23 26-07-2023

Դավիթ Տոնոյանը կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին

Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ներկայացված միջնորդությունը իրեն ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուն թույլատրելու վերաբերյալ։

Դատարանը թույլատրել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2 օր՝ առավոտյան ժամը 9:30-ից մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը, Դավիթ Տոնոյանի մեկնումը մինչև ԱԺ հսկիչ-անցագրային կետ, ապա ԱԺ հսկիչ-անցագրային կետից մինչև ՔԿՀ իրականացնել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմի 1 ներկայացուցչի ուղեկցությամբ` առանց ձեռնաշղթաների:

Քննիչ հանձնաժողովին Դավիթ Տոնոյանի մասնակցությունը նախատեսված է սույն թվականի օգոստոսի 1-ին և 2-ին։

Ավելի վաղ՝ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթից հետո, Դավիթ Տոնոյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով քննիչ հանձնաժողով ներկայանալու և նույն՝ բաց ու հրապարակային եղանակով բացատրություններ տալու, ինչպես նաև անհրաժեշտությունն առաջանալու դեպքում պատերազմի ընթացքի վերաբերյալ քաղաքական զգայություն ունեցող և դասակարգված տեղեկատվության վերաբերյալ Քննիչ հանձնաժողովի անդամների հարցադրումներին փակ նիստում պատասխանելու պատրաստակամության մասին: Դավիթ Տոնոյանի կողմից իր մասնակցությամբ Քննիչ հանձնաժողովի նիստը բաց և հրապարակային անցկացնելու պահանջը պայմանավորված է արդեն հայտնի դարձած հանգամանքների վերաբերյալ հասարակությանը ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու, ինչպես նաև հետագայում նրա կողմից հաղորդված փաստերը այլոց կողմից խեղաթյուրելու հնարավորությունը բացառելու անհրաժեշտությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անհիմն, առանց որևէ ապացույցի մեղսագրվում է 01․08․2003թ․ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կատարում, որը Դավիթ Տոնոյանը չի ընդունում։ Նշված քրեական գործով Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 10 ամիս կրում է ապօրինի կալանք, որը զուրկ է իրավական հիմքից և ունի բացառապես պատժիչ բնույթ»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին

Ձեզ գուցե հետաքրքրի