Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:19 23-03-2022

Չուբայսն իր կամքով է հրաժարական տվել. Պեսկով

Կայուն զարգացման հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը հրաժարական է տվել իր կամքով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, Չուբայսն իր ցանկությամբ է հրաժարական տվել»,- ասել է նա:

Կլիմայի փոփոխության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի խոսքով, Չուբայսի հեռանալը դժվար թե ազդի Ռուսաստանի կլիմայական քաղաքականության վրա։

«Այժմ մենք կենտրոնացած ենք Ռուսաստանում ածխածնի շուկայի կարգավորիչ դաշտի մշակման, Սախալինում գիտափորձի վրա, ինչպես նաև պատրաստվում ենք Շարմ էլ-Շեյխում ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի գիտաժողովի 27-րդ նստաշրջանին, որը վերաբերելու է կլիմայական փոփոխություններին»,- ասել է նա:

Էդելգերիևը հավելել է, որ կլիմայական օրակարգում հատուկ ուշադրություն է նախատեսվում հատկացնել կլիմայի փոփոխությանը հարմարվելու և անտառային հրդեհների տարածքի կրճատման խնդրին։

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ