Ներքին 4 տարի առաջ - 21:01 19-03-2022

Դիլիջանի ոլորաններում մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել

Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Դիլիջանի ոլորաններում՝ ճանապարհի չմշակման պատճառով, մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել, ու դրա պատճառներից մեկն էլ այն է, որ բեռնատարների կողմից՝ ժողովրդի լեզվով ասած՝ ճանապարհին «մկրատ անելն» է եղել:

Այս պահին Դիլիջանի թունելից Իջևան հատվածում, տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, իսկ Իջևանից Դիլիջան՝ 2-դ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորութամբ:

Մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով փորձում են արգելափակված բեռնատարը ուղղել, ինչից հետո հնարավոր կլինի բացել ճանապարհն ու երթևեկել:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան