Ներքին 4 տարի առաջ - 18:50 19-03-2022

Գորբաչովը չտես «գյոռմամիշի» պես բերեց ուրիշ ազատության, ինքը անգրագետ մարդ էր, իրա անգրագետ հալով էլ շատ սպանություններ կատարեց․ Արզաքանցյան

Այսօր Շահումյանի արձանի մոտ մի շարք քաղաքացիներ «Z» տառով վահանակներով և «ընդդեմ ֆաշիզմի» գրառումներով պաստառներով ակցիա-երթ են իրականացրին դեպի ՌԴ դեսպանատուն: Ակցիայի մասնակիցների շարքում նկատեցինք նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին, ով Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իր այնտեղ գտնվելը չի նշանակում աջակցություն Ռուսաստանին։

«Ես չեմ ասել՝ աջակից եմ Ռուսաստանին, դա Ձեր կարծիքն է, ես այս հավաքին չեմ մասնակցում, ուղղակի կանգնած Ձեզ հետ խոսում եմ։ Ես միայն աջակից եմ խաղաղությանը։ Նրանք նույն ազգն են, և ես ցավում եմ և՛ Ռուսաստանի զոհերի համար, և՛ Ուկրաինայի։ Երկուսն էլ մեզ հարազատ ժողովուրդ են։ Ռուսաստանը հիմա ուշքի է եկել, որ պիտի սկզբից մտածի իր պետության և իր ժողովրդի մասին, մտածի իրենց անվտանգության մասին։

Իրենց ազգի ամենամեծ թշնամին Գորբաչովն է․ Գորբաչովը չտես «գյոռմամիշի» պես բերեց ուրիշ ազատության, որը տենց չպիտի լիներ․ ազատությունը լավ բան է, բայց դրան մեխանիզմ կա, իսկ ինքը անգրագետ մարդ էր, իրա անգրագետ հալով էլ շատ սպանություններ կատարեց։ Ամերիկայի նախագահը ասում է՝ մենք օգնում ենք Ուկրաինային․ ինչո՞վ են օգնում, 16 միլիարդ գումար են տալիս զենք-զինամթերքին, որ մեկ սլավոնական ազգ իրար սպանի: Եթե դու էդպես հզոր երկիր ես, կազմակերպիր այն դիվանագիտական աշխատանքները, որ մարդիկ խաղաղության գան, զոհ չլինի։ Ինչ է կատարվում այսօր, փոխանակ ուշքի գան, ֆաշիզմ են մտցնում մարդկանց մեջ։ Ինչո՞ւ պետք է սովորական մարդը տուժի ղեկավարների երեսից, այնտեղ էլ են մայրեր, երեխաներ»,- ասաց Արզաքանցյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը