copy image url
Խոսք 4 տարի առաջ - 21:06 18-03-2022

Ես սերնդափոխություն եմ անում․ Տիգրան Արզաքանցյան

Երբ մենք հաստատենք մեր կուսակցության ցուցակը, ամեն բան թափանցիկ կլինի, և դուք կտեսնեք, թե ովքեր են մեր համախոհները։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Տիգրան Արզաքանցյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն էր տարածել՝ այն ուղղելով Հայաստանի, Արցախի, Ջավախքի և Սփյուռքի հայրենակիցներին, և կոչ արել միանալ իր ստեղծած նոր կուսակցությանը։ Մեզ հետ զրույցում Արզաքանցյանը, պատասխանելով հարցին, թե կուսակցությունում քանի անդամ կա, և կան հայտնի քաղաքական գործիչներ, ասաց. «Մեր կուսակցության կայքը արդեն 4 օր է, ինչ գործում է, և 1250 հոգի արդեն գրանցվել են։ Բոլորը անծանոթ են, հայտնի մարդիկ չկան իմ ցուցակում։ Նոր սերնդափոխություն եմ անում ես, ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ եմ բերում»։ Քաղաքական ի՞նչ գաղափարներով է առաջնորդվելու Ձեր կուսակցությունը՝ հարցրինք Արզաքանցյանին․ «Մեր կուսակցությունում կարևորն այն է, որ դա լինելու է հայրենասիրական, կարևոր կուսակցություն և կատարելու է երկրի տնտեսությունը զարգացնելու աշխատանքներ։ Մենք կարող ենք կրթությունը, գիտությունը կատարելագործող առաջարկներ անել։ Մենք տարբեր կառույցներ ենք ունենալու կուսակցության մեջ՝ բոլոր ոլորտների համար։ Մենք ունենք իրավաբաններ, տնտեսագետներ, շինարարներ, բժշկության, կրթության, գիտության ոլորտից տարբեր մասնագետներ, ովքեր պետք է լուրջ աշխատանքներ կատարեն։ Հետագայում, Աստված տա՝ մտնենք խորհրդարան, մեր գործերը կկարողանանք երկրի համար արդյունավետ կատարել»,- պատասխանեց Արզաքանցյանը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը