Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:20 18-03-2022

ՌԴ-ում մարդիկ շաքարավազ, հնդկաձավար և պահպանակներ են գնում

Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից և արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներից հետո Ռուսաստանի քաղաքացիները շտապել են խանութներ՝ շաքարավազ, հնդկաձավար և պահպանակներ գնելու։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Շաքարավազի և հնդկաձավարի պահանջարկը մարտին կտրուկ աճել է: Քաղաքացիները սկսել են զանգվածաբար մթերումներ կատարել, այդ պատճառով սուպերմարկետները սահմանափակել են ապրանքների վաճառքը մեկ անձի համար:

Սոցցանցերում օգտատերերը տեսանյութեր են տարածում, որոնցում մարդիկ բառացիորեն պայքարում են շաքարավազի համար։

Միաժամանակ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը քաղաքացիներին վստահեցնում է, որ երկրում պակասուրդ չկա։ Իսկ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն քաղաքացիներին կոչ է արել խուճապի չմատնվել և հնդկաձավար ու շաքարավազ չգնել՝ նշելով, որ երկուսի պաշարներն էլ երկրում կան։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը