copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:16 18-03-2022

Էլեկտրատրանսպորտն առաջիկայում թարմացվելու և զարգանալու է

Երևանի տրոլեյբուսային պարկը մեծ հեռանկարներ ունի ապագայում:

Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանն ուրախալի է համարում այն փաստը, որ պարկը շուտով համալրվելու է տասը նոր ժամանակակից տրոլեյբուսներով: «Այն, որ առաջիկայում էլեկտրատրանսպորտը չի փակվելու, դա միանշանակ է: Մենք աշխատելու և զարգանալու ենք»,-ասաց նա:

Երեմյանի խոսքով՝ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ հաշվեկշռում 51 տրոլեյբուս կա, որից 43-ը շարժման մեջ են, մյուսներն անսարք են: «Օրական էլեկտրատրանսպորտից օգտվում է 10-20 հազար մարդ: Ընկերությունը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի»,-նշեց Երեմյանը:
Էլեկտրատրանսպորտը ներկայումս ամենամատչելին է՝ ուղեվարձը 50 դրամ: Հարություն Երեմյանը չի բացառում, որ շարժակազմի թարմացումն ու արդիականացումը կարող է բերել նաև ուղեվարձի բարձրացմանը:
«Հիմա չեմ կարծում, որ ուղեվարձը կթանկանա, բայց հետագայում, երբ պարկը համալրվի, միգուցե նման հարց քննարկվի»,-նշեց նա:

«Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենն ասաց, որ ժամանակակից տրոլեյբուսներում տեխնիկական առումով նոր լուծումներ կան, որոնք թույլ են տալիս տրոլեյբուսին ինքնուրույն, առանց հոսանքի որոշ տարածություն անցնելու:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը