Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:18 17-03-2022

Զելենսկին Բունդեսթագում ելույթ ունենալիս դիմել է Շոլցին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ մարտի 17-ին, ելույթ է ունեցել Բունդեսթագում և կոչ է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին օգնել դադարեցնելու պատերազմը Ռուսաստանի հետ։

«Ինչո՞ւ օվկիանոսից այն կողմ գտնվող պետությունները մեզ համար ավելի մոտ գտնվեցին, քան դուք: Որովհետև սա պատ է, որը ինչ-որ մեկը չի նկատում, բայց որի դեմ մենք պայքարում ենք, կռվում ենք մեր ժողովրդին պաշտպանելու համար: Կանցլեր Շոլց, քանդեք այս պատը, տվեք Գերմանիային արժանի առաջնորդություն, աջակցեք մեզ, դադարեցրեք պատերազմը, օգնեք մեզ դադարեցնելու այն»,- նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ շատ պատժամիջոցներ ուշացած եղան՝ պատերազմը դադարեցնելու համար։ «Ես դիմում եմ ձեզ բազմաթիվ հանդիպումներից, հայտարարություններից ու խնդրանքներից հետո, քայլերից հետո, որոնցից շատերը շատ ուշացած էին, պատժամիջոցներից հետո, որոնք շատ քիչ էին պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ երբ Կիևը զգուշացնում էր Բեռլինին, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը քաղաքական զենք է, ի պատասխան լսում էր, որ դա տնտեսական նախագիծ է։

Զելենսկին նշել է, որ բավական չէ պատմության դասերը սովորելը, դրանք պետք է գործնականում կիրառել։

«Դուք ասում էիք, որ Հոլոքոստը երբեք չի կարող կրկնվել: Սակայն Եվրոպայում հերթական անգամ փորձ է արվում ոչնչացնել մի ամբողջ ժողովուրդ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ: Ի՞նչ պատճառով»,- հարցնում է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ընդգծել է, որ Գերմանիան, որը ավելի վաղ դեմ էր արտահայտվում արևմտյան աշխարհին Ուկրաինայի արագ ինտեգրմանը, կրում է հարձակումը մղելու պատասխանատվության մի մասը։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել