Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:22 27-09-2021

Գերմանիայի Բունդեսթագում առաջին անգամ տրանսգենդեր կին կլինի

Կանաչների կուսակցության թեկնածու Թեսսա Հանսերերը, ըստ քվեարկության նախնական արդյունքների, կլինի առաջին տրանսգենդեր կինը Գերմանիայի խորհրդարանում, հաղորդում է Stuttgarter-Nachrichten-ը:

Բավարիայի իր ընտրատարածքում քաղաքական գործիչը ստացել է ձայների 23.6%-ը: Նշվում է, որ ուղիղ մանդատ չստանալու դեպքում էլ Հանսերերը կանցնի Բունդեսթագ՝ կուսակցական ցուցակներով:

Քաղաքական գործիչը մտադիր է պաշտպանել կլիման և պայքարել սեռական փոքրամասնությունների իրավունքների համար։

Հանսերերը 2013թ.-ից Բավարիայի լանդտագի (մարզային խորհրդարան) անդամ է: 2018թ.-ին նա երկրորդ անգամ մտավ մարզային խորհրդարան՝ իր սկզբնական՝ Մարկուս Հանսերեր անվամբ: 2019թ.-ի սկզբին նա իրեն տրանսգենդեր հայտարարեց՝ վերափոխվելով Թեսսա Հանսերերի:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից