Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:34 17-03-2022

Գյումրիում իրականացվելու է գերեզմանոցների վկայագրում

«Հավերժ հիշատակ» ընկերությունը նախատեսում է այս տարի նաև գերեզմանոցների վկայագրում կատարել Գյումրիում, գործընթացը կսկսվի ապրիլից։

Այս աշխատանքներին զուգահեռ ընդլայնվում է «Շիրակ» գերեզմանատան տարածքը: Այս փոփոխություններով վերջ կդրվի «Շիրակ» գերեզմանատանը հարակից համայնքներում ապօրինի հողազավթումներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընկերությունից նշում են, որ Շիրակ բնակավայրի արոտավայրերից տարիներ շարունակ հուղարկավորությունների նպատակով ապօրինի կարգով զավթվել է մոտ 4,2 հեկտար տարածք։ Խնդիրը իրավական դաշտ է մտել, սակայն, գյուղացիներից զավթված տարածքները վերադարձնելու տարբերակներ այդպես էլ չեն գտնվել։

Միայն վերջերս նախկին Մարմաշեն, այժմ Ախուրյան խոշորացված համայնքի ավագանին, որի կազմում գտնվում է Շիրակ բնակավայրը, ավագանու որոշումով, աճուրդային վաճառքով 8,7 հեկտար տարածք տրամադրվել է Գյումրիի քաղաքապետարանին, դրան զուգահեռ Գյումրին խոշորացված համայնքից աճուրդային կարգով գնել է նաև ապօրինի զավթած 4,2 հեկտար տարածքը, որտեղ հուղարկավորություններ են կատարվել։

Այս մասին «Երկխոսություն» մեդիա կենտրոնում ունեցած հանդիպման ժամանակ նշեց «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Բաղրամյանը՝ տեղեկացնելով, որ հողահատկացումները կանոնակարգելու համար նոր տարածքում հուղարկավորությունների համար կտրամադրվեն կոնկրետ սահմանված հողակտորներ։ Եթե նախկինում եղել են դեպքեր, երբ ընտանեկան գերեզմանը զբաղեցրել է ավելի քան 15 քմ տարածք, կառավարության նոր որոշմամբ, ընտանեկան գերեզմանի համար առավելագույնը կտրվի 12,5 քմ տարածք։ «Տարիներ շարունակ Գյումրին այդ խնդիրն ունեցել է: Հիմնական հուղարկավորությունները կատարվել են «Շիրակ» գերեզմանատանը, որտեղ կատարվել են հողազավթումներ հարևան համայնքից: Հիմա, այս օրինական հողահատկացման շնորհիվ, կունենանք գերեզմանատուն նորմալ անցուղիներով, բարեկարգված ճանապարհներով»,-նշեց Էդվարդ Բաղրամյանը՝ տեղեկացնելով, որ տրամադրումն անվճար է լինելու:

Փոփոխություններ են կատարվել նաև սգո սրահների վայրերի հատկացման հետ կապված: Դրանցից երկուսի աշխատանքն արդեն քաղաքապետարանի որոշմամբ դադարեցվել է։ Երկուսն էլ պահանջված չափորոշիչներին չեն համապատասխանել և գտնվում են քաղաքի բանուկ հատվածներում։ «Յուրաքանչյուր նմանատիպ կառույց պետք է կարողանա ապահովել սահմանված պայմանները: Դրանք են՝ բնակելի հատվածներից, մանկապարտեզներից, հասարակական վայրերից հեռու գտնվելը։ Այսինքն՝ սգո սրահների տեղը լինելու է այնպիսին, որ չխանգարի հասարակական շարժին»,- ասում է Էդվարդ Բաղրամյանը:


Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
20:05 Իմ WhatsApp համարով բացվել է կեղծ հաշիվ․ այս արտահայտությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին
21:10 Ալիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»
23:17 ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից
21:45 Ինչպես է վերահսկվում զինծառայողների վարկային բեռը. ԿԲ-ի պարզաբանումը