Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:50 16-03-2022

Տգիտությո՞ւն, թե՞ դիտավորություն․ Աշոտյանը՝ ԱԳ նախարարի հայտարարության մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուղիղ եթերով անդրադարձել է իշխանականների այն թեզին, թե ժամանակին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երբ ստորագրել է ԱՊՀ-ի ստեղծման համաձայնագիրը։

«Ուզում եմ պատմել Նիկոլ Փաշինյանի և ԱԳՆ-ի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի՝ Արցախի հարցի շուրջ հերթական ստերի մասին։ Ես այսօր զբաղվել եմ ԱՊՀ ստեղծման հիմնարար փաստաթղթերի ուսումնասիրությամբ և մի շարք բացահայտումներ եմ կատարել։ Մարտի 15-ին Արարատ Միրզոյանը տվել է հարցազրույց, որում ասել է, որ երկու երկրները, ըստ էության, դեռևս 1991թ դեկտեմբերի 8-ին, համատեղ ստորագրելով Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ»,- ասել է Աշոտյանը:

Նա նաև նշել է․ «Սա տգիտություն Է, թե դիտավորություն ես չգիտեմ։ Սույն համաձայնագիրը, որի մասին խոսում է Միրզոյանը, իրականում ստորագրվել է 1991թ դեկտեմբերի 8-ին, բայց ո՞ւմ կողմից է այն ստորագրվել․ ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրել են Բելառուսը, Ուկրաինան և Ռուսաստանը, այսինքն Հայաստանը և Ադրբեջանը չէին կարող դեկտեմբերի 8-ին ստորագրել այս համաձայնագիրը, ինչպես, որ շեշտում է Արարատ Միրզոյանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի