copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:45 22-05-2023

Արդյոք Նոր Զովքի պահեստի հրդեհը դիտավորություն է

ՆԳՆ փրկարար ծառայությունից Oragir.News-ը տեղեկացավ, որ «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում այրվել են մեկ սառցարան և ստվարաթղթե արկղեր՝ սնունդով և խմիչքով բեռնված։

Oragir.News-ի հետ զրույցում «Նոր Զովք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանն ասաց, որ թեթև ինչ-որ հրդեհ է եղել, ինքը չի այցելել և չի կարող հրդեհի իրական վնասի չափից խոսել։

«Գիտենք, որ հրդեհը տեղում արագ կարգով հանգցրել են, լուրջ տարածում չի գտել, ծավալում չի վերցրել, դրանով պայմանավորված՝ շատ բան չեմ կարող ասել»,-ասաց Խաչատրյանը։

Հետաքրքրվեցինք Խաչատրյանից, թե ինչ է կարծում՝ արդյոք այս հրդեհը պատահակա՞ն է «Նոր Զովք» սուպերմարկետների շուրջ զարգացումների ֆոնին, պատասխանեց. «Չէ՛, նման կապ չեմ տեսնում, ըստ էության՝ տեխնիկական խոտանի հետևանքով առաջացած հրդեհ է եղել, հնարավոր է, որ մարդկային անփութության հետևանքով եղած լինի»,- եզրափակեց Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում գործ էր հարուցվել «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող