copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:26 16-03-2022

ՌԴ-ն պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայում. Հաագայում ՄԱԿ-ի դատարան

Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Ցեղասպանության և պատիժների կանխարգելման մասին կոնվենցիայով Ուկրաինայի հայցը հիմնավորված է, այսինքն՝ այս գործը ենթակա է իրավասության։

Դատարանը նաև որոշել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայում մինչ գործի ըստ էության քննարկումը։ Ռուսաստանի Դաշնությունը պետք է նաև ապահովի երաշխիքներն այն բանի, որ ցանկացած զինված ստորաբաժանում կամ իր վերահսկողության տակ գտնվող անձինք որևէ քայլ չեն ձեռնարկի ռազմական գործողությունները շարունակելու համար։

Բացի դրանից, դատարանը միաձայն որոշել է, որ երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը կամ բարդացնել դրա լուծման ճանապարհը։ Ռուսաստանը իրավաբանորեն պարտավոր է կատարել դատարանի որոշումը՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին