copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:02 14-03-2022

Ռուսական ավիաընկերությունները շարունակում են թռիչքներն առանց օդանավերի տեխնիկական պատրաստվածության վկայականների

Ռուսական ավիաընկերությունների մեծ մասը շարունակել է թռիչքներն այն բանից հետո, երբ Բերմուդյան կղզիների իշխանությունները դադարեցրել են նրանց նավատորմի թռիչքային պիտանիության վկայականները: Ռուսական փոխադրողների նավատորմի առնվազն 75 տոկոսը գրանցված է կղզում։ Հավաստագրերի չեղարկումից հետո թռիչքները պետք է արգելվեին. ոչ մի երկիր այլևս պատասխանատվություն չի կրում դրանց անվտանգության համար։

Բերմուդյան կղզիների քաղաքացիական ավիացիայի վարչությունը մարտի 12-ին կասեցրել է ռուսական փոխադրողների վկայականները։ Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահմանափակել են անվտանգությունը վերահսկելու հնարավորությունը, և կարգավորիչը չի կարող «վստահորեն պնդել, որ այդ ինքնաթիռները թռիչքի համար պիտանի են», գրում է «Կոմերսանտ» թերթը: Առանց թռիչքային պիտանիության թռիչքներն արգելված են Ռուսաստանի օրենսդրությամբ: Փաստորեն Բերմուդյան կղզիներում գրանցված ինքնաթիռների բոլոր թռիչքներն անօրինական են։

Այդուհանդերձ ռուսական ավիաընկերությունները շարունակում են շահագործել Բերմուդյան օդանավերը, «Կոմերսանտ» թերթը համոզվել է՝ ուսումնասիրելով Flightradar24 ծառայության տվյալները։ Միայն մարտի 13-ին նրանք ամեն ժամ երկինք են բարձրացրել կղզիներում գրանցված մոտ 100 ինքնաթիռ՝ թռիչքային պիտանիության կասեցված վկայականով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ