copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:42 28-08-2022

Ռուսական ավիաընկերությունները ամսի 30-ից ուղիղ չվերթներ կիրականացնեն Սոչի

Ռուսական ավիաընկերությունները օգոստոսի 30-ից կկարողանան ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Սոչի:

Ռուսական ավիաընկերությունները օգոստոսի 30-ից կկարողանան օգտագործել Ռուսաստանի Դաշնության հարավում գտնվող փակ օդային տարածքի մի մասը՝ դեպի Սոչի «ուղիղ» թռիչքներ իրականացնելու համար։ Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է խոշոր ավիաընկերություններից մեկի աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ նման փոփոխությունը կնվազեցնի ճանապարհորդության ժամանակը մոտ 30-35 րոպեով։
«Երկուշաբթի օրը հանդիպում-պարզաբանում կլինի ավիաընկերությունների թռիչքների վերաբերյալ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

RBC-ի փոխանցմամբ՝ խոսքը կենտրոնական շրջաններից դեպի Ռուսաստանի հարավ թռիչքներ կազմակերպելու մասին է՝ շրջանցելով Ղազախստանի օդային տարածքը։ Եթե ​​այս ծրագիրը հաստատվի, ապա Վնուկովոյից Սոչի թռիչքի ժամանակը կկրճատվի ավելի քան 20 րոպեով, իսկ հետ՝ 10 րոպեով։

Ավելի վաղ Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը, որը մտցվել էր ռազմական գործողության պատճառով, երկարաձգվել էր մինչեւ սեպտեմբերի 4-ը, գրում է Коммерсант-ը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
10:22 Ֆրանսիայում և Իսպանիայում հրդեհների պատճառով 250 հազար մարդ է տարհանվել
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին