Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 10:24 12-03-2022

ՌԴ-ն հացահատիկի արտահանման հարցում ՀՀ-ի համար բացառություն կանի. տնտեսագետ. Առավոտ

«ՌԴ-ն մինչև այս տարվա օգոստոսի 31-ը ԵԱՏՄ երկրներ հացահատիկի և շաքարավազի արտահանման վրա արգելք է դրել»,-«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

Տնտեսագետն ասաց, որ մեծ գնումների խուճապը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ներմուծվող հացահատիկը ՌԴ-ից է։ Կան պարենային դիֆիցիտի որոշակի ռիսկեր , որը ՀՀ-ի համար այդքան էլ արդիական չէ։ Համաշխարհային շուկայում ցորենի պակաս չկա, բայց միջազգային շուկաներում 60 % գների բարձրացում կա։

«Մինչև ուշ աշուն եղած պաշարները կբավարարեն, դրանից հետո հացահատիկ գնելու կարիք կլինի ու ՌԴ-ն մեզ համար բացառություն կանի, եթե նույնիսկ չանի՝ Ղազախստանից կարող ենք ցորեն գնել։ Եթե 2019 թվականին ՌԴ-ն և Ուկրաինան 28% էին զբաղեցնում հացահատիկի համաշխարհային շուկայում, ապա 2021-ին այդ կշիռն աճել է։ ԵԱՏՄ անդամ երկրներից բացի չեմ կարծում , որ կկարողանանք հացահատիկ ձեռք բերել, իհարկե Կանադան ու ԱՄՆ-ն առաջարկ ունեն, բայց սպասարկելու են իրենց մոտ երկրներին»։

Տնտեսագետն ասաց, որ հինգ տարի անընդհատ գյուղատնտեսության արտադրանքի խնդիր ունենք, տարեկան միջինը 4%, այժմ կորուստներ ունենք և եթե չկանգնեցնենք անկումը, ապա վատ է լինելու։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել