copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:27 11-03-2022

Հայաստանում և Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա

Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մի շարք գերատեսչությունների հետ կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա:

Արցախի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ խուճապային տրամադրությունների ներքո անցած մի քանի օրերի ընթացքում նկատվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից շաքարավազի պակաս, որը մեծապես պայմանավորված էր բնակչության կողմից սովորականից շատ գնումներ կատարելու հետ: Այժմ անհրաժեշտ պաշարը կրկին լրացվում է:

Փոխնախարարը հավաստիացրեց, որ անհրաժեշտ սննդամթերքի ներկրման հետ կապված որևէ խնդիր չկա, քանի որ կան բավարար պաշարներ, և մոտակա ժամանակահատվածում մեծ թանկացումներ չեն սպասվում:

Ա. Գասպարյանը կոչ արեց բնակչությանը չմատնվելու խուճապի, քանի որ իրադրությունը վերահսկվում է պատկան մարմինների կողմից:

Նա տեղեկացրեց, որ ԱՀ ՖԷՆ և այլ շահագրգիռ պետական գերատեսչությունների հետ կայացվել է որոշում առ այն, որ վաղվանից համապատասխան միջոցներ կկիրառվեն բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ովքեր, օգտվելով առիթից, կատարել են չարաշահումներ և արհեստական գնաճ առաջ բերել:

Փոխնախարարի խոսքով թանկացումներ կարելի է սպասել ներմուծվող ապրանքատեսակների, ինչպես նաև ներկրվող հումքով արտադրվող արտադրատեսակների պարագայում՝ կապված դոլարի և ռուբլու կուրսի տատանումների հետ, իսկ մեր շուկայում սպառվող ապրանքների և հումքի հետ կապված մեծ թանկացումներ չեն սպասվում:

Անդրադառնալով գազամատակարարման խափամնան խնդրին՝ Ա. Գասպարյանն ասաց, որ քաղաքական հարցերի չի պատասխանում:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ թեև Ռուսաստանն արգելել է որոշ ապրանքների արտահանումը, սակայն այս արգելքը չի վերաբերվում ԵԱՏՄ անդամ երկրների ներքին պահանջարակի բավարարմանը, բացի այդ էլ ՀՀ պահեստներում կան բավարար քանակով ապրանքներ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից