copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:56 11-03-2022

Ուկրաինան լքել է գրեթե 2.5 մլն մարդ. ՄԱԿ

Ռուս-ուկրաինական պատերազմի 15 օրերի ընթացքում Ուկրաինայից փախստական ​​է դարձել գրեթե 2,5 միլիոն մարդ: Այս մասին են վկայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալները։

Հստակեցվում է, որ ուկրաինա-լեհական սահմանին բաժին է ընկել բոլոր փախստականների 60,6%-ը (1,52 մլն), Հունգարիան ընդունել է 225,05 հազար, Սլովակիան՝ 176,09 հազար, Մոլդովան՝ 104,93 հազար, Ռումինիան (մարտի 8-ի տվյալներով)՝ 84,67 հազար, եվրոպական այլ երկրները 258,84 հազար փախստական:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ Ուկրաինայից Ռուսաստան է ժամանել 99,3 հազար մարդ, Բելառուս՝ 0,86 հազար։

Նշվում է, որ որոշակի նվազումից հետո փախստականների հոսքը կրկին ավելացել է. եթե մարտի 6-ի 208,94-հազարանոց պիկից հետո հաջորդ օրը նվազել է մինչև 200,9 հազար, մարտի 8-ին և 9-ին՝ համապատասխանաբար 185,18 հազար և 174,62 հազար, ապա մարտի 10-ին կրկին թռիչք է կատարել մինչև 190,43 հազար:

«Քանի որ իրավիճակը շարունակում է զարգանալ, մոտ 4 միլիոն մարդ կարող է լքել Ուկրաինան»,- կարծում է ՄԱԿ-ը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել