Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 20:27 10-03-2022

Անգրագե՛տ, սրա՞ն ես բերել, որ կարգ տամ. վիրավոր զինվորի հորը վիրավորել ու անպատվել են

Ժամկետային զինծառայող Լյուդվիգ Քոչարյանը ծառայել է Մատաղիսում, դիրքապահ է եղել Թալիշի դիրքերում, մասնակցել է 44-օրյա պատերազմին և պատերազմի 13-րդ օրը ստացել է ծանր հրազենային և բեկորային վիրավորում։ Ժամկետային զինծառայող Լյուդվիգ Քոչարյանի հայրը Oragir.news-ի հետ զրույցում ասաց.

«Մեր բժշկասոցիալական փորձաքննության աշխատողները ասում են՝ եթե տղադ ոտքի է, խոսում է, թող գնա աշխատի։ Ըստ բժշկի տված ախտորոշման՝ տղայիս ծանր ֆիզիկական աշխատանք չի թույլատրվում, չի թույլատրվում արևի և ցրտի տակ մնալ։ Տղաս ունի շարունակական գլխացավեր, բեկորը դեռ ուղեղի մեջ է»,- ասաց վիրավոր զինվորի հայրը։

Ախուրյանի բժշկական կենտրոնի աշխատակիցները հրաժարվում են տղային տալ հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ և ասում են՝ թող գնա աշխատի, ինքը երրորդ կարգի էլ արժանի չէ։ «Իրենք իմ զինվորի ներվային համակարգին ծանո՞թ են, եկել հետը զրուցել են, գիտեն՝ ինչ հոգեկան վիճակում է, որ ասում են՝ թող գնա ու աշխատի։ Հլը ինքը էդ ամեն ինչի միջից դուրս չի եկել»,- ասաց Ահարոն Քոչարյանը։

Ծնողը մի քանի ամիս շարունակ տարբեր կառույցների բողոք է ներկայացրել, բոլոր տեղերից ստացել է նույն պատասխանը։ «Վիրավոր տղայիս ներկայությամբ ինձ Ախուրյանի N 4 ԲՍՓ-ի աշխատակիցները վիրավորում և ասում են՝ «անգրագե՛տ, ըստուր ես բերել, օր կարգ տամ»,- ասաց վիրավոր Լյուդվիգ Քոչարյանի հայրը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում