copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:21 13-07-2021

Բուկլետները բերել են, մենակ թե գույնը կանաչ ա, փոխեմ, բերեմ տամ քեզ. ինչ է ասել Ռուբեն Խլղաթյանը. Հրապարակ

Ռեյտինգայինով ընտրություններին մասնակցած ՀՀԿ-ական հայտնի դեմքերը, որոնք 2017-ին մեկ ձայնը 5-10 հազար դրամով առնում էին, այս անգամ խուսափել են անգամ նախընտրական խոստումներ տալուց, որ քրեական գործեր հարուցելու հիմքեր չտան։ Իշխանական պատժիչ մեքենան, որը լծվել էր ընդդիմությանը հետեւելուն, որ մի քանի նման դեպք բացահայտեն եւ վարկաբեկեն ընդդիմադիրներին, ընդամենը մի քանի էպիզոդիկ դեպք «հայտնաբերեց», որոնք բավականին կասկածելի են կամ էլ առավելագույնը՝ ներքեւից բխող նախաձեռնություններ, որոնց թելերը «վերեւ» չեն հասնում։

Մի դեպքն առնչվում է Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, որը միամտություն էր ունեցել ուղիղ հեռախոսակապով խոսել պատասխանատուներից մեկի հետ։ Իբրեւ թե փորձել է ակնարկներով բան հասկացնել, ասել է՝ «բուկլետները բերել են, մենակ թե գույնը կանաչ ա, փոխեմ, բերեմ տամ քեզ»։ Անգամ ամենաբթամիտ օպերատիվ աշխատողն այս արտահայտությունը կվերագրեր ընտրակաշառքին, եւ սրա հիման վրա էլ հետեւել են եւ «դեպքի վայրում» բռնել Խլղաթյանին ու եւս մեկ անձի։ Սակայն, ըստ իրավաբանների, գործի ապացույցները բավարար չեն՝ հնարավոր չէ հայտնաբերված գումարն ընտրակաշառք դիտել, քանի որ այն հանձնելու պահին չեն առգրավել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում