copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:58 10-03-2022

Պարապուրդի մատնված հանձնաժողովը մերժեց ընդդիմադիրներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Ազգային ժողովի՝ պարապուրդի մատնված արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն օրերս կրկին մերժել է ընդդիմադիր պատգամավորների՝ հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնելու առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմության ներկայացուցիչները հանձնաժողովի նախագահությանն առաջարկած են եղել երեկ՝ մարտի 9-ին, նիստ հրավիրել:

Տեղեկացանք, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ներկայացրած հիմնավորման մեջ առաջարկվել է օրակարգում երկու հարց ներառել՝ առաջինը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացման մասին է եղել, երկրորդը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությանն ու դրանից բխող հետեւանքները տեղի, մասնավորապես՝ Ուկրաինայի հայ համայնքի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին դիջեյ Էդուարդ Աղաջանյանի գլխավորած հանձնաժողովն անհեթեթ պատճառաբանությամբ մերժել է արտահերթ նիստ անկացնելու առաջարկը՝ փաստացի խուսափելով վերոնշյալ թեմաները քննարկման առարկա դարձնել:

Մերժման մեջ հանձնաժողովի երաժշտասեր նախագահը նշել է, որ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում պաշտոնատար անձանց մասնակցությամբ նիստը հանձնաժողովի նիստ չի համարվում: Տարակուսելի է առնվազն, թե ինչպես է Աղաջանյանը որոշել՝ որեւէ հարցի քննարկում որ դեպքերում կարելի է քննարկել հանձնաժողովի նիստում, որ դեպքում՝ ոչ, եթե ո՛չ «ԱԺ կանոնակարգ» օրենքում, ո՛չ հանձնաժողովի աշխատակարգում այդ մասին որեւէ սահմանում չկա:

Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթն իհարկե փորձեց նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի մեկնաբանությունը լսել, նա, սակայն, մեր զանգերն անհաղորդ թողեց: Թե ինչու է ոչ միայն ԱԺ-ի, այլ նաեւ պետության համար խիստ կարեւոր այս հանձնաժողովը պարապուրդի մատնված (8-րդ գումարման ԱԺ-ի ձեւավորումից ի վեր ընդամենը մի քանի նիստ է արել) ու ինչու է մերժում օրախնդիր հարցերը քննարկման առարկա դարձնել, լրջագույնս մտորելու տեղիք է տալիս» :

Ամբողջությամբ հոդվածը`օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ