copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:52 09-03-2022

Եգիպտոսի և Հայաստանի ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատաման 30-ամյակի առիթով

Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ հայ-եգիպտական հարաբերություններն առանձնանում են երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ, որում իր առանձնահատուկ դերակատարումն ունի Եգիպտոսի հայ համայնքը։

Նախարարը մեծապես արժևորել է Եգիպտոսի հետ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխաջակցությունը բազմակողմ հարթակներում՝ նշելով, որ անցած տարիներին Հայաստանի և Եգիպտոսի միջև հաջողվել է ձևավորել ամուր միջպետական կապեր՝ զարգացնելով և խորացնելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։

Այս նշանակալի հոբելյանի առթիվ՝ ՀՀ ԱԳ նախարարն իր համոզմունքն է հայտնել առ այն, որ Հայաստանը և Եգիպտոսը հետագայում ևս կնպաստեն փոխգործակցության առավել ամրապնդմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների։

Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին, շնորհավորանքներ հղելով ՀՀ ԱԳ նախարարին, նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները հիմնված են կառուցողական համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա։ Երկկողմ փոխգործակցությունը մշտապես եղել է և շարունակում է լինել արդյունավետ՝ նկատելի հաջողություններ գրանցելով տարբեր ոլորտներում։

Եգիպտոսի ԱԳ նախարարը մեծապես կարևորել է երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ առևտուրը, էներգետիկան, ենթակառուցվածքները և դեղագործությունը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում