copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:43 09-03-2022

Լսե՛ք, սա պատերազմ է, պինգ-պոնգ չէ. Վլադիմիր Զելենսկու նոր ուղերձը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ խնդրել է փակել Ուկրաինայի երկինքը և շնորհակալություն է հայտնել Լեհաստանին «այլընտրանքի»՝ Ուկրաինային ռազմական ​​ինքնաթիռներ տրամադրելու պատրաստակամության համար։

«Հարցը լոգիստիկան է: Ըստ էության տեխնիկական հարց է: Այն պետք է լուծվի: Անհապաղ: Լեհաստանի կողմից կա պաշտոնական որոշում ինքնաթիռները համապատասխան բազա՝ ամերիկյան բազա տեղափոխելու վերաբերյալ: Մենք նաև ունենք պնդում, որ ամերիկյան կողմի և Լեհաստանի միջև ձեռք է բերվել համաձայնություն։ Բայց միևնույն ժամանակ մենք լսում ենք, որ Լեհաստանի առաջարկն իբր հիմնավոր չէ։ Եվ դա ասում են Վաշինգտոնում: Այսպիսով, ե՞րբ կլինի որոշումը: Լսե՛ք, մեզ մոտ պատերազմ է։ Չէ՞ որ սա պինգ-պոնգ չէ: Խոսքը մարդկային կյանքերի մասին է։ Եվս մեկ անգամ խնդրում ենք ձեզ՝ արագ լուծեք խնդիրը: Պատասխանատվությունը մի գցեք, այլ ինքնաթիռներ ուղարկեք մեզ մոտ»,- մեջբերում է կատարվում նրա ուղերձից։

«Օկուպացիոն կոնտինգենտն արդեն մեր տարածք է բերել գրեթե բոլոր նրանց, որոնց հավաքել էին Ուկրաինա ներխուժելու համար։ Բայց մեր պատասխանի մասշտաբը առավելագույնն է։ Իսկ այս «առավելագույն»-ը երկու տարբեր բառեր են։ Նրանց մոտ և մեզ մոտ։ Նրանց մոտ միայն տեխնիկա է։ Առավելագույնը: Մեզ մոտ տեխնիկայի հետ նաև ժողովուրդ։ Բարձրության վրա: Նրանց մոտ միայն հրամաններ են. հարձակվել, սպանել, ծաղրել: Իսկ մեզ մոտ նաև միլիոնավոր ուկրաինացիների հաղթելու իրական ցանկությունը. պաշտպանվել, մաքրել մեր երկիրը»,- ասել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը